Վրաստանի նախագահի թեկնածու, վրացական «ավանդապաշտների» ղեկավար Ակակի Ասատիանին դուրս է հանվել իր բնակարանից: Այս մասին հաղորդում է «Առաջին ռադիոն»՝ վկայակոչելով նրա հարևաններին:
Ըստ ռադիոալիքի՝ դուրս հանելու գործընթացն ավարտվել է մի քանի րոպե առաջ:
Բանն այն է, որ թեկնածուն բնակարանը գրավ էր դրել՝ հիպոթեքային վարկ ստանալու համար:









































