Հոլիվուդյան դերասանուհի «5-րդ տարրը» ֆիլմի դերակատար Միլա Յովովիչը զարդարել է նորաձևության CR ալբոմի սեպտեմբերյան համարը: Դերասանուհին նկարահանման հրապարակի գործընկերների՝ Duft Punk խմբի անդամների հետ ներկայացել է բավականին արտասովոր կերպարներով:
Միլան նկարահանվել է Saint Laurent-ի անկեղծ թափանցիկ զգեստով, որը զարդարված է քարերով: Ֆոտոշարքն իրականացվել է սև-սպիտակ գույներով, իսկ տեսարանը հիշեցնում է այլմոլորակայինների կողմից երկրային գեղեցկուհու առևանգման պահը:











































