Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովին: Վերջինիս խոսքով՝ այցը տեղի է ունեցել այսօր: Կոմիտեի միջոցով գերին և նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկատվությամբ:
Հիշեցնենք, հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել էր և հատել Ադրբեջանի սահմանը:









































