Իտալիայի Մարկեի տարածաշրջանի իշխանությունները հայտարարել են հունվարի 18-ին տեղի ունեցած մի շարք ստորգետնյա ցնցումների աղետալի հետևանքների մասին և խնդրել են օգնություն տրամադրել, հաղորդում է BBC-ն։
Չորեքշաբթի առավոտյան Իտալիայի Լացիոյի, Աբրուցոյի եւ Մարկեի մարզերում մի քանի ժամվա ընթացքում տեղի են ունեցել ավելի քան 5 մագնիտուդով չորս ուժգին երկրաշարժեր, որոնք հրահրել են ձնահյուսեր և սողանքներ: Երկրաշարժի հետևանքով հազարավոր ընտանիքներ Մարկեի մարզում մնացել են առանց Էլեկտրականության, ևս մի քանի գյուղերի բնակիչներ կտրված են մնացել արտաքին աշխարհից:
Աբրուցոյի մարզում երկրաշարժի զոհ Է դարձել 83-ամյա մի տղամարդ, որին գտել են Տերամո քաղաքում իր տան ավերակների տակ: Եվս մեկ մարդ անհետ կորած Է համարվում այն բանից հետո, երբ հայտնվել Է ձնահյուսի տակ:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Լացիոյի տարածաշրջանում, այդ թվում՝ Հռոմում, որտեղ դադարեցվել Է մետրոյի աշխատանքը:
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ինստիտուտը հունվարի 18-ին Աբրուցոյում եւ Լացիոյում գրանցել Է շուրջ 200 ստորգետնյա ցնցումներ, որոնց մագնիտուդը գերազանցել Է 2-ը:








































