«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է իր թիմի՝ Անգլիայի ընթացիկ առաջնության մեկնարկային տուրի շրջանակներում «Նյուքասլ»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
Հիշեցնենք, որ «քաղաքայիններ»-ը մրցակցի հանդեպ առավելության են հասել 4:0 հաշվով:
«Ես երջանիկ եմ: Ինձ գոհացնում է ոչ միայն հանդիպման վերջնական հաշիվը, այլև թիմի՝ 90 րոպեների ընթացքում ցուցադարած խաղը: Մենք ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրեցինք թե՛ պաշտպանվելիս, թե՛ առաջին գծում: Թիմը հիանալի դինամիկա ցուցադրեց»,- նշել է մասնագետը:





































