«Ֆորսաժ 7» (Fast & Furious 7) ֆիլմը կնկարահանվի ԱՄԷ-ում, այլ ոչ թե Եգիպտոսում, ինչպես նախատեսվում էր նախկինում՝ փոխանցում է Al-Arabiya-ն:
Հաղորդվում է, որ նկարահանող խումբն արդեն ժամանել է Դուբայ, որտեղ համապատասխան վայրեր է փնտրում մի շարք տեսարանների նկարահանման համար:
Եգիպտոսում նկարահանումներից պրոդյուսերները հրաժարվել են այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:
Ռեժիսորը ծագումով Մալայզիայից ավստրալացի Ջեյմս Վանն է:









































