Monday, 03 06 2024
15:45
Բլինքենը Գանցի հետ քննարկել է իրավիճակը Գազայում
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին այլընտրանք է պատրաստում՝ Գազայի հատվածում կառավարելու համար
Աղջիկ լինելը և ծնվելը պետք է ձեռնտու լինի․ Ծովինար Վարդանյանը՝ գենդերային խզվածքի խորացման մասին
Հաշվետվության մեջ կուզեի տեսնել գենդերային զգայուն ցուցանիշներ, որոնք չկային. ՔՊ-ականը՝ նախարարին
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ամենակարևորը բնակարանաշինությունն է. Բագրատյանը` նախարարին
ԵՆԱԲ անդամակցումը ՀՀ-ի համար հնարավորություն է մասնակցելու տարածաշրջանային մեծ ներդրումային ծրագրերի
Սովետական իներցիա եմ տեսնում․ Թորոսյանը՝ օտարերկրացիներին աշխատանքի իրավունք տալու մասին
2050թ-ին կունենանք հազիվ 2,3 մլն մարդ, պետք է ներգաղթ, ուրիշ տարբերակ չկա. Արսեն Թորոսյան
Հայաստանն Ուրուգվայում նոր դեսպան ունի
ԵՄ-ն մտադիր է 10 միլիարդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայում տրանսպորտային հաղորդակցության զարգացման գործում
Թուրք-իսրայելական օպերացիա ընդդեմ ադրբեջանա-իրանական կարգավորման
Մոսկվան զգուշացրել է Վաշինգտոնին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Արևմտյան ոչ մի ընկերություն չցանկացավ մասնակցել Անակլիայի ծրագրին. Ղարիբաշվիլի
Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Սահմանամերձ համայնքներում պետության աջակցությամբ տուն ձեռք բերողների թիվն անցնում է 1100-ը
25 անձ նույնացվել է որպես թրաֆիքինգի ու շահագործման զոհ․ նախարար
Թոշակառուները անկանխիկի հետվճարները կարող են ստանալ արդեն բոլոր բանկերով
13:45
Ռուսաստանն ու Չինաստանը գազի գնի շուրջ հակասություններ ունեն
Կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանա լճում ափից 70 մ հեռավորության վրա
ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ ի աջակցություն Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց
Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը. «Գեղարդ» հիմնադրամ
13:15
ՀԱՊԿ-ը Երևանից կազմակերպության հետ իր հարաբերությունների պարզաբանում է ակնկալում
Կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանա լճում
Մեքենան ընկել է ձորակը, վարորդը՝ մահացել
Կանադահայ համայնքը հարցեր ունի Գալստանյանին. պետք է գա և պատասխան տա պատճառված վնասների համար
Հալեպի արվարձանների հրթիռակոծության հետևանքով կան զոհեր. ԶԼՄ-ներ
Այս շարժումը լավագույն լյուստրացիան է. նայեք՝ ովքեր են միացել. շատ վտանգավոր է, կատակ չէ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը սկսում է ընդունել դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման հայտեր

2015 թվականի մայիսի 15-ին՝ Ստեփան Գիշյանին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը հայտարարեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին: Այժմ` ավելի քան մեկուկես տարի անց, հիմնադրամը մեկնարկում է դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը:

Ինչո՞վ է զբաղվելու հիմնադրամը, ի՞նչ ծրագրեր է իրականացնելու. այս և այլ հարցերի մասին մենք զրուցել ենք հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանի հետ:

-Տիկի՛ն Գիշյան,շուրջ մեկուկես տարի առաջ հայտարարվեց հիմնադրամի ստեղծման մասին: Նախ, կցանկանայի իմանալ՝ ինչպե՞ս է առաջացել բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարը, ովքե՞ր են հիմնադիրները և ի՞նչ նպատակով է այն ստեղծվել:

-Ստեփանը նոր արժեքներ ու մշակույթ է բերել Հայաստանի ֆինանսաբանկային և գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել գյուղատնտեսությամբ զբաղվող հազարավոր մարդկանց ապրել ու արարել իրենց հայրենիքում, և այս ամենը իրականացվել է՝ ամրացնելով հայ-ֆրանսիական կապերը, մշտապես նպաստելով փորձի փոխանակմանը, գործարար, մշակութային կապերի հաստատման ու զարգացմանը երկու երկրների միջև: Հենց այս գործունեության շարունակականության ապահովման, նրա սկսած գործը կիսատ չթողնելու համար էլ Գիշյան ընտանիքի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի կողմից ստեղծվել է այս հիմնադրամը:

-Իսկ ի՞նչ ձևաչափով է իրականացվելու հիմնադրամի գործունեությունը և ի՞նչ ոլորտներ է ներառելու:

-Նախ` ոլորտների մասին: Ներառել ենք հիմնական սոցիալական ոլորտները՝ գիտություն, կրթություն, առողջապահություն, տնտեսություն և մշակույթ: Սա արվել է այն պարզ նկատառմամբ, որ մենք ցանկանում ենք մեր գործունեության թիրախում ունենալ Հայաստանի համայնքներում առկա ամենակարևոր սոցիալական մարտահրավերները, որոնք խոչընդոտոմ են մարդկանց իրենց հայրենի բնակավայրերում ապրելուն: Ֆինանսավորելու ենք այնպիսի ծրագրեր, որոնք կունենան երկարաժամկետ ազդեցություն:

Ինչ վերաբերում է գործունեության ձևաչափին, ապա ֆինանսավորումն իրականացվելու է նշված ոլորտներում առավել հեռանկարային նախաձեռնություններին՝ դրամաշնորհների տրամադրմամբ:

-Որքա՞ն գումար եք նախատեսում ներդնել այդ ծրագրերի ֆինանսավորման համար, քանի՞ ծրագիր եք իրականացնելու:

-Հիմնադիրների կողմից նվիրաբերված սկզբնական միջոցների հանրագումարը շուրջ 300 միլիոն դրամ է կազմում, որը կարող է ավելանալ ինչպես նոր նվիրաբերված միջոցների հաշվին, այնպես էլ այդ միջոցների կառավարման արդյունքում: Այդ միջոցները, ինչպես նշեցի, կառավարվելու են հիմնադրամի կողմից, և կառավարման արդյունքում ձևավորված միջոցների հիմնական մասն էլ ուղղվելու է դրամաշնորհների տրամադրմանը: Նախատեսում ենք առաջին տարվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտից իրականացնել մեկական ծրագիր՝տարեկան յուրաքանչյուրին հատկացնելով մինչև 5 միլիոն դրամ: Հետագայում արդեն կփորձենք մեծացնել հատկացվող ֆինանսավորման չափը:

-Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ գումարով հնարավոր է որակական ինչոր փոփոխություններ բերել Ձեր կողմից մատնաշած ոլորտներ:

-Ստեփանը մի խոսք ուներ. նա միշտ ասում էր՝ «մենք դա կանենք…»: Դուք հիշո՞ւմ եք՝ ինչպես ստեղծվեց ԱԿԲԱ-ն: 90-ականներին գյուղատնտեսության վարկավորման մասին մտածելը թվում էր անիմաստ և անհեռանկարային: Մինչդեռ հիմնադրումից տասը տարի անց նրա առաջնորդությամբ բանկը դարձավ Հայաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը: Այդպես էլ պետք է մոտենանք այս խնդրին՝ այս գործում կարևորելով համագործակցությունը նշված ոլորտների զարգացմամբ հետաքրքրված այլ կազմակերպությունների հետ ևս:

-Ինչպիսի՞ն է դրամաշնորհներին դիմելու կարգը:

-Բնականաբար, նախ և առաջ, ներկայացվող ծրագիրը պետք է վերաբերի ընտրված ոլորտներից որևէ մեկին: Երկրորդ, այն պետք է համապատասխանի մեր կողմից հիմնադրամի կայքում ներկայացված պահանջներին: Կարևոր է նաև, որ դիմում-հայտերը լինեն լիարժեք՝ ներառելով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Առաջին փուլում ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր դիմում-հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի: Այս փուլում յուրաքանչյուր ոլորտի ծրագրերի համար մասնագիտական փորձագիտական հանձնաժողովը կտա իր եզրակացությունը՝ հարցազրույցի և ներկայացրած դիմում-հայտի փաթեթի հիման վրա: Դրանից հետո դրական եզրակացություն ստացած ծրագրերը կներկայացվեն հիմնադրամի խորհրդի քննարկմանը, որն էլ կկայացնի վերջնական որոշումը:

-Ե՞րբ է նախատեսված դրամաշնորհային ծրագրերի հայտադիմումների ընդունման մեկնարկը:

-Նախատեսում ենք հայտեր ընդունել 2017 թվականի հունվարի 10-ից մինչև մարտի 10-ը: Այնուհետև մի քանի փուլով տեղի կունենա դրամաշնորհային մրցույթը, և 2017 թվականի մայիսի 5-ին կհայտարարվեն հաղթողները:

-Եվ վերաջպես՝ ինչպիսի՞ն եք տեսնում հիմնադրամի ապագան:

-Վստահ եմ՝ մի քանի տարի հետո մենք կկարողանանք ասել, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում