ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրեննանը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ վստահ չէ ԱՄՆ ազգային անվտանգության շահերին հետևելու Դոնալդ Թրամփի ունակության հարցում։
Բրեննանը կարծում է, որ Թրամփի ինքնաբերականությունը կարող է խանգարել նրան դրանում։ Հարցազրույցում նա նաև դատապարտել է այն, որ Թրամփը հատուկծառայությունների գործողությունները համեմատել է նացիստների վարքի հետ՝ Ռուսաստանի մոտ իր վերաբերյալ կոմպրոմատի առկայության մասին տեղեկությունների հրապարակումից հետո։ Բրեննանը նման համեմատությունն անվանել է անթույլատրելի։
Բրեննանը կոչ է արել Թրամփին ավելի զուսպ լինել արտահայտություններում և պահպանել զգուշավորություն՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելիս։









































