Սան Ֆրանցիսկոյում ամերիկացի Վեբ Ջոնսոնը գրադարանին է վերադարձրել գիրքը, որը 100 տարի առաջ վերցրել էր նրա մեծ տատիկը: Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը:
Հաղորդվում է, որ Ջոնսոնի մեծ տատիկը Ֆրենսիս Հոփքինս Սմիթի կաճ պատմվածքների «40 րոպեով ուշ» հավաքածուն գրադարանից վերցրել է 1917 թ., սակայն դրա վերադարձի ժամկետի սպառվելուց մեկ շաբաթ առաջ մահացել է:
Տղամարդը գրադարանի գիրքը գտել է 1996 թ., բայց ամիջապես չի վերադարձրել՝ համարելով, որ այդքան տարի անց այն անցել է ընտանիքին:
Գիրքը գրադարանի աշխատակիցներին վերադարձնելիս Ջոնսոնը խոստովանել է, որ իրեն մեղավոր է զգում, որ հավաքածուն դիտավորյալ չի վերադարձրել ավելի քան 20 տարի:
«Ես մեղավոր եմ: Գիտեմ դա: Մեղավոր եմ, մեղավոր եմ, մեղավոր եմ»,- ասել է նա:
Գրադարանի ղեկավարությունը չի տուգանել ուշացման համար:










































