Samsung-ը սեպտեմբերի սկզբին կներկայացնի զանգեր իրականացնող, համացանց մտնող ձեռքի ժամացույցներ: Նմանատիպ ժամացույցների արտադրություն նախատեսել է նաև Apple-ը, բայց այս անգամ կորեական արտադրանքն ավելի շուտ վաճառքում կհայտնվի:
Միանգամից մի քանի լրատվամիջոցներ, ներառյալ՝ Bloomberg-ը և The New York Times-ը հաղորդում են, որ Samsung-ի «խելացի» ժամացույցները կոչվում են Galaxy Gear և կներկայացվեն էլեկտրոնիկայի IFA ցուցադրության ժամանակ: Այն կբացվի Բեռլինում՝ սեպտեմբերի 6-ին:
Հաղորդվում է, որ Galaxy Gear-ը կարող է միանգամից ներկայացվել Galaxy Note III-ի հետ սեպտեմբերի 4-ին:









































