Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Փարիզի համաժողովն անվանել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերջին շանս։
«Հավանաբար, այդ համաժողովը երկու երկրների համար լուծում գտնելու վերջին հնարավորությունն է»,-հայտարարել է Աբասը Figaro թերթի հետ հարցազրույցում։ Պաղեստինցի առաջնորդը հավելել է, որ կբարձրացնի պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիմանը։
Առաջիկա կիրակին մոտ 70 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում կանցկացվի պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման հարցով միջազգային նախարարական հանդիպում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։










































