ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի ուղարկի իր թիմի ոչ մի ներկայացուցիչ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում, որը կանցկացվի հունվարի 17-20-ը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
«Ոչ ոք չի գնա»,-հայտարարել է Թրամփի ներկայացուցիչը։
Ինչպես պարզաբանել է Թրամփի ներկայացուցիչ Հոուլ Հիքսը, Թրամփը կարծում է, որ մասնակցությունը միջոցառմանը կնշանակի, որ ինքը դավաճանել է նախընտրական արշավի ժամանակ պաշտպանած արժեքները։
Թրամփի որոշումը կապված է այն բանի հետ, որ նա բազմիցս դեմ է հանդես եկել ֆորումի մասնակիցներին։ Մասնավորապես, նախընտրական արշավի ժամանակ Թրամփն իր մրցակից Հիլարի Քլինթոնին անվանել է «գլոբալիստ» և հանդես եկել անազնիվ տնտեսական համակարգից աշխատավոր դասի պաշտպանի դերով։








































