Իռլանդիայում Էմինեմի համերգին ձերբակալվել է ավելի քան 50 մարդ: Ինպես հաղորդում է NME-ն, 22 մարդ ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու, իսկ մնացածները՝ թմրանյութ տարածելու և օգագործելու համար:
Բացի այդ, գրանցվել է ծեծի և ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու հինգ փաստ:
Միջոցառումն անցկացվել է ուրբաթ լույս շաբաթ գիշերը: Երեկոյի սկզբում ռեփերը կատարել է իր նոր ստեղծագործությունը՝ Survival-ը, որից հետո կատարել է 28 հիթ:
Էմինեմի հաջորդ համերգը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ շոտլանդական Գլազգոյում:







































