Ամերիկյան Assosiated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի գրող, սցենարիստ և ռեժիսոր Ուիլյամ Փիթեր Բլետին մահացել է 89 տարեկանում։
Նա «Սատանային դուրս մղողը» վեպի հեղինակն է, որը հրատարակվել է 1971 թվականին և դարձել է բեսթսելլեր։ 1973 թվականին այն էկրանավորվել է և դարձել է սարսափ ֆիլմերի կլասիկա։
Գրողն անձամբ ոչ մեծ դեր է խաղացել դրանում։ Նա ֆիլմի սցենարի համար ստացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս»։ Բլետին իր առաջին վեպը՝ «Ինչպես գնալ Մեքքա, Ջեկ», գրել է 1959 թվականին։









































