Հունիսի 18-ը Փոլ Մակքարտնիի՝ բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն երգիչներից մեկի ծննդյան օրն էր, տեղեկացնում է sobesednik.ru-ն:
Այն, ինչ նա բեմում անում է 70 տարեկանում, պարզապես անհավանական է:
Ներկայացնենք մի քանի սխալ, որ թույլ է տվել սըր Փոլը:
1. Ամենամեծ սխալը վերջին տասնամյակում, ըստ Մակքարտնիի, եղել է իր քառամյա ամուսնությունը նախկին մոդել Խիզեր Միլզի հետ, ում հետ ամուսնալուծությունը արժեցավ 50 մլն դոլար:
2. Մակքարտնիի սխալը Լոնդոնի օլիմպիադայի փակման ժամանակ: Երաժշտի խոսքով՝ Hey Jude երգի կատարման ժամանակ ինքը սխալվել է ու սկսել է ոչ ճիշտ ժամանակին երգել:
Իր կարիերայի ընթացքում Մակքարտնին ձայնագրել է բազմաթիվ հրաշալի երգեր, այդ թվում՝ համաշխարհային հիթեր:









































