Հունվարի 20-ին Վաշինգտոնում ակնկալվում է բազմահազարանոց ցույց, որի նպատակն է խափանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ցույցի կազմակերպչին։
Գործակալության տվյալներով՝ ցույցի կազմակերպմամբ զբաղվում է DisruptJ20 խումբը, որը նախատեսում է Վաշինգտոնում արգելափակել 12 հսկիչ անցակետ, ցույցեր կազմակերպել երեկոյան տոնական միջոցառումների ժամանակ։ Ցուցարարների գործողությունները համակարգելու է շուրջ 300 կամավոր։
«Մենք ցանկանում ենք խափանել երդմնակալությունը։ Ցանկանում ենք տեսնել՝ ինչպես է այս քաղաքում և ամբողջ երկրով մեկ ընդվզում բռնկվում»,-մեջբջերում է գործակալությունը կազմակերպիչ Դևիդ Տերստոնի խոսքերը։







































