Օգոստոսի 14-ին Թուրքիայում տեղի է ունեցել Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանի ներկայացուցիչների և նրանց աջակիցների «գողական» հավաքը, որի ժամանակ միանգամից թագադրվել են 7 նոր «օրենով գողեր»: Այս մասին հայտնում է mzk1.ru-ն:
Ինչպես նշվում է՝ նախաձեռնությունը եղել է Գելա Կարդավայինը: Հավաքին ներկա են եղել նաև Վովա Պուխլին, Մացիկը, Ռոլանդ Շլյապան և Պաատ Մալենկիյը:
Ներկայումս հայտնի են միայն 4 նորահայտ «օրենքով գողերի» անունները: Նրանք են գողական թագի մասին վաղուց երազած՝ Տյումենի 42-ամյա բնակիչ Ալեքսանդր Բաբանովը, Նամիկ Սալիֆովը՝ «օրենքով գող» Գուլուի հարազատ եղբայրը, ինչպես նաև Ռոստովի քրեական աշխարհի երկու ներկայացուցիչներ՝ Ռոմա Մոստովոյն ու Սամվել Բարսեղյանը:










































