ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լիակատար աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Սեբաստիան Կուրցն այս մասին ասել է որպես ԵԱՀԿ գործող նախագահ երդմնակալության արարողության ժամանակ:
Սեբաստիան Կուրցը խոստացել է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում` այդ գործում կարևորելով իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, ինչպես նաև պլանավորման խմբի ղեկավար Հանս Լամպալզերի դերը:










































