Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

Իմ ինքնասիրությունը չի կարող որևէ մեկը վիրավորել և անպատիժ մնալ. Մամիկոն Ասլանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

– Պարոն Ասլանյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ կառավարությանն է ներկայացվել Վանաձորի ավագանին լուծարելու  և նոր ընտրություն կազմակերպելու նախաձեռնությունը…

– Դիմել են կառավարություն, կառավարությունը կպատասխանի: Եթե ինձ հարցնեիք մինչև կառավարություն դիմելը, գուցե պատասխանեի, բայց որ արդեն դիմել են՝ կառավարությունը կպատասխանի:

– Ինչո՞ւ չեք հրաժարվում Ձեր պաշտոնից: Արդյունքում  նոր ընտրություններ կհայտարարվեին:

– Ես որևէ կերպ չեմ կարող նպաստել և ոչ էլ խուսափել, և ոչ էլ իմ գործողությունները կարող են որևէ բանի խոչընդոտ հանդիսանալ: Դա ես չեմ որոշում: Նոր ընտրությունները օրենսդրությամբ են նախատեսված, դա որոշում է  կառավարությունը:

– Իսկ եթե Դուք  հրաժարական տայիք… նոր ընտրություններ կհայտարարվեին: Ավագանու որևէ նիստ չի գումարվել երեք ամիս:

– Եվ ի՞նչ, ըստ Ձեզ՝ դա ի՞նչ հանգուցալուծում է: Ավագանին գործում է, ուղղակի ավագանու մի հատվածը գործի չի գալիս: Թե չէ՝ ավագանին գործում է, ո՞վ է ասել, որ չի գործում:

– Որևէ քվորում չի ապահովվում, քաղաքի բյուջեն չի հաստատվել:

– Քվորումը  նիստերի համար է, բայց ավագանին միայն նիստ գումարելու համար չի: Ամեն ինչ քաղաքապետի լիազորությունների տիրույթում ընթացել է նորմալ, մի անհանգստացեք:

– Չե՞ք անհանգստանում քաղաքի կաթվածահար վիճակի համար:

– Իսկ ի՞նչ վիճակ է քաղաքում: Կարծո՞ւմ եք՝ ավագանին որ չի գալիս նիստերի, քաղաքի իրավիճակի վրա խիստ ազդո՞ւմ է: Ենթադրենք, նիստը չի կայանում, քաղաքի ընդհանուր վիճակի վրա ինչքանո՞վ է ազդում,  քաղաքի տնտեսության մեջ, ընդհանրապես մեր աշխատանքները մենք բնականոն հունով կատարում ենք: Չեմ կարծում, թե 18 հոգու ինչ-որ նիստերի դահլիճ չգալը քաղաքի ֆոնի վրա ազդեցություն ունի: Չունի, մի՛ անհանգստացեք, քաղաքը իր բնականոն կյանքով ապրում է, ամեն մարդ իր հոգսով, իր աշխատանքով ապրում է, քաղաքում որևէ բան խաթարված չէ, որևէ աժիոտաժ, որևէ բացասական երևույթ չկա: Սովորական, նորմալ, մարդիկ բնականոն հունով ապրում են:

– Անգամ բյուջեն հաստատված չէ:

– Բյուջեն հաստատված չէ, գործում ենք նախորդ տարվա բյուջեի համամասնությամբ, օրենքը հանգիստ թույլ է տալիս: Այնպես որ՝ անհանգստության որևէ նշան չկա: Սրանք քաղաքական գործընթացներ են, կավարտվեն, ամեն մարդ իր կյանքում  և ավագանիում կգտնի իր տեղը:

– Եթե ընտրություններ հայտարարվեն, ի՞նչ արդյունք կգրանցեք:

– Ժողովուրդը կասի իր խոսքը, ես այն ժամանակ էլ չեմ ասել: Ես որևէ անգամ չեմ ասել, որ ես ամենաշատ ձայնն եմ հավաքելու, բայց եղել է այն, ինչ եղել է:

– Չե՞ք ցանկանա, որ ՀՀԿ-ն գոնե մեկ անգամ նորմալ ընտրություն կազմակերպի:

– Ամեն ինչ  կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան, և Վանաձորը փորձադաշտ չէ,  որ անընդհատ ընտրություններ կազմակերպվեն: Մեկ ամսում երկու ընտրություն է կազմակերպվել, ի՞նչ է, վանաձորցին այլ զբաղմունք չունի՞, որ անընդհատ ընտրական գործընթացի մեջ լինի: Ի վերջո, մարդիկ էլ են հոգնում, չէ՞, ընտրություններից, քարոզարշավներից, սուտ խոստումներից. խոստացել էին ծառայել Վանաձորին, բա ո՞ւր են այդ ծառայողները հիմա:

– Ձեր ինքնասիրությունը չի՞ վիրավորվում, որ ավագանու այդքան անդամ չի գալիս նիստերին, բոյկոտում է:

– Ձեզ վստահեցնում եմ, որ իմ ինքնասիրությունը չի կարող որևէ մեկը վիրավորել և անպատիժ մնալ: Իրենք իրենց ժողովրդի առաջ պետք է ամաչեն, իսկ ինձ չեն կարող վիրավորել նիստերին չգալով: Հո մեր տո՞ւն չեմ հրավիրել, որ արհամարհեն,  չգան: Իրենք՝ իրենց գործառույթը, կուզեն՝ կգան, կուզեն՝ չեն գա: Օրենքը յուրաքանչյուր տարբերակի համար ունի  իր նախատեսած դրույթը: Դրա համար իրենց կամքն է, իրենց դրսևորումն է: Ինձ այդքան հեշտ չէ վիրավորելը, և ոչ էլ վիրավորանքը ես կուլ տվող եմ:

– Եթե կառավարությունը նոր ընտրություններ չհայտարարի Վանաձորում, Դուք որևէ քայլ չե՞ք պատրաստվում ձեռնարկել:

– Ինչ իմ քաղաքի համար դրական ազդեցություն կունենա, ես բոլոր քայլերը ձեռնարկում եմ և ձեռնարկելու եմ հանուն քաղաքի: Ես հանուն Վանաձորի ապագայի և հանուն վանաձորցու եմ դարձել քաղաքապետ և ոչ թե քաղաքական թատերաբեմում դերակատարում ունենալու համար: Ես վաղուց  ապրում եմ վանաձորցու հոգսով՝ առավոտից  երեկո, կարելի է ասել՝ մինչև ուշ գիշեր: Այնպես որ՝ ինձ համար օրվա խնդիրը Վանաձորն է, ոչ թե Վանաձորից դուրս տեղի ունեցող իրադարձությունները:

– Պարոն Ասլանյան, ի՞նչն է պատճառը, որ այդքան կառչած եք այս աթոռից:

– Իսկ ձեզ չի՞ թվում, որ ես աթոռի համար երբեք կռիվ չեմ տվել:

– Ստեղծված իրավիճակն ի՞նչ է:

– Ես օրենքով սահմանված իմ լիազորություններն եմ իրականացնում, իմ ընտրությունը որևէ կասկած չի կարող հարուցել: Այնպես որ՝ հանգիստ մնացեք և աթոռի համար պայքարում մեղադրեք այլ անձանց: Ես աթոռի համար չեմ պայքարել և ընտրվել եմ օրինական ճանապարհով: Որևէ մեկը, այդ թվում՝ մեր ընդդիմադիրները, չեն կարող դա հերքել:

– Ընդդիմադիրներն ասում են, որ զոռբայությամբ եք այդ պաշտոնը զբաղեցրել:

– Գիտեք ինչ կա, սխալ են անում, որ ասում են: Ես այդ մակարդակի չեմ իջնի, այդ  բառերն իմ լեքսիկոնում չկան, որ ես օգտագործեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում