Հայտնի անգլո-ամերիկացի գիտնական-ծագումնաբան, բժշկության բնագավառի Նոբելյան դափնեկիր Օլիվեր Սմիթիսը կյանքից հեռացել է 92 տարեկանում։ Այս մասին հաղորդվում է Նոբելյանական կոմիտեի թվիթերյան պաշտոնական էջում։
Սիթիսը մրցանակի էր արժանացել 2007 թվականին՝ իր երկու գործընկերներ Մարիո Կապեկիի և Մարտին Էվանսի հետ՝ սաղմնային ցողունային բջիջների կիրառմամբ մկների գեներում հատուկ փոփոխությունների ներդրման սկզբունքների բացահայտման համար։
«Նոբելյան դափնեկիրը և Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մեծարգո պրոֆեսորը մահացել է հունվարի 10-ին կարճատև հիվանդությունից հետո։ Նրա աշխատանքն անգնահատելի է»,-ասվում է Նոբելյանական կոմիտեի հաղորդագրությունում։









































