Monday, 22 06 2026
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին

ՊՆ-ն շահագրգիռ է, որ քաղաքացին զինված ուժերում իրեն զգա ամուր և պաշտպանված. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարությունն ամփոփել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Քննարկման մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում կարևորեց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման հարցում Օմբուդսմենի հետ աշխատանքը: «Մեր կարևոր գործառույթներից է բանակում մարդու իրավունքների պաշտպաքնության ապահովումը, և այդ հարցում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ աշխատանքը տալիս է իր արդյունքը»,- նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր աջակցել են նախարարությանը բանակում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ ընդգծեց, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ պահանջվում է մասնագիտական սկզբունքներին համապատասխան սրտացավ աշխատանք: «Հենց դրա համար էլ նախարարությունում ստեղծվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության մասնագիտացված ստորաբաժանում, ինչի արդյունքում զինծառայողների առողջական վիճակի, բժշկական փորձաքննության, սոցիալական իրավունքների հետ կապված անհատական բողոքների հիման վրա կարողանում ենք համակարգային հարցեր վեր հանել»,- ասաց Թաթոյանը։

Օմբուդսմենը խոսել է նաև միջազգային կառույցների հետ համագործակցության անհրաժեշտություն մասին` ընդգծելով, որ հարկավոր է ուսումնասիրել միջազգային փորձը, հասկանալ, թե ինչպես են այլ երկրներում լուծվում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները: Արման Թաթոյանը հայտնել է, որ ՄԻՊ գրասենյակում ստեղծվել է զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Նա նաև ասաց, որ գրասենյակը պատրաստակամ է զինծառայողների իրավունքների յուրաքանչյուր խախտման նկատմամբ բացարձակ անհանդուրժողականություն ցուցաբերելու հարցում։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորեց խորհրդի ստեղծումը և նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը երկու հատկություն ունի, առաջինը՝ սիստեմատիկ խախտումների միջավայրի փոփոխությունն է, որ կրկնվող խախտումներ չլինեն և երկրորդը՝ քաղաքացիական հասարակության և բանակի միջև մշտական կապի ապահովումը:

«Առաջին շահագրգիռ մարմինը պաշտպանության նախարարությունն է, որ քաղաքացին զինված ուժերում իրեն զգա ամուր և պաշտպանված, քանի որ միայն այդ դեպքում քաղաքացին կարող է արդյունավետ պաշտպանել իր երկիրը»,-հավելեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում