Եվրոպական կառավարությունները փորձում են ճնշում գործադրել սուպերմարկետների և ալկոհոլ արտադրողների վրա, որպեսզի վաճառասեղաններին հայտնվեն մեծ քանակությամբ ըմպելիքներ՝ ալկոհոլի քիչ քանակությամբ կամ ընդհանրապես առանց ալկոհոլի, հաղորդում է The Telegraph-ը:
Նախարարների նախաձեռնությամբ՝ ԵՄ-ում ալկոհոլի վաճառքի կանոնները պետք է այնպես փոխվեն, որ բոլոր թույլ ըմպելիքները ներկայացվեն գինու կատեգորիայի տակ:
Ոչ փրփրուն գինու առավելագույն թնդությունը, դրա հետ միասին, պետք է նվազեցվի 8,5%-ից 4,5%-ի, ինչը եռակի պակաս է, քան սովորական սեղանի գինիները:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էռլ Հաուն կարծում է, որ նման նորարարությունը կօգնի նվազեցնել քաղցկեղի առաջացումն ու լյարդի հիվանդությունը եվրոպացիների շրջանում:







































