«Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Լուիս Գուստավոն, ով տեղափոխվել է «Վոլֆսբուրգ» ու հասցրել է նույնիսկ մեկ խաղ անցկացնել նոր թիմի կազմում, խոսել է «գալյերի» նպատակների մասին:
«Սա հիանալի ակումբ է, որտեղ ինձ շատ լավ ընդունեցին: Վերադա՞րձ Չեմպիոնների Լիգա: Դժվար է ասել, բայց մեկ բան հստակ է. «Բավարիա»-ն ու «Բորուսիա»-ն մեկ գլուխ բարձր են բոլորից:
Նրանցից հետո արդեն գալիս են թիմեր, որ ցանկանում են խաղալ Եվրագավաթներում:
«Վոլֆսբուրգ»-ը լավ ֆուտբոլիստներ ունի, այդ իսկ պատճառով էլ մենք հույս ունենք պայքարել ամենաբարձր տեղերի համար»,- ասել է Գուստավոն:








































