Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Մագնիտսկու գործի» հետ կապված պատժամիջոցների գործունեությունը տարածել է ևս հինգ ռուսաստանցու վրա։ Այդ մասին նշված է գերատեսչության կայքում։
Վերջինիս համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել Ալեքսանդր Բաստրիկինի, Ստանիսլավ Գորդիևսկու, Դմիտրի Կովտունի, Անդրեյ Լուգովոյի ու Գենադի Պլակսինի վրա։
Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Լիբանանի ու Իրանի մեկական քաղաքացու հանդեպ, երկրում արգելված լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ կապերի համար։










































