Newsyou.info-ի փոխանցմամբ՝ 2017 թվականի հունվարի կեսերին և փետրվարի վերջին մեր մոլորակի մոտով կանցնեն երկու գիսաստղեր։ Այդ մասին հայտնել է NASA-ն, որի աշխատակիցները մոտեցող գիսաստղերին աստղադիտակով նկատել են Neowise առաքելության ժամանակ։
Ընդ որում՝ օդատիեզերական գործակալությունում անմիջապես վստահեցրել են, որ տիեզերական այդ մարմինները վտանգ չեն ներկայացնում մարդկության համար և սպառնալիք չեն ներկայացնում մեր մոլորակին, քանի որ անցնելու են Երկրից բավական հեռու տարածության վրա։
Գիտնականների խոսքերով՝ առաջին գիսաստղը Երկրի մոտով կանցնի հունվարի 14-ին և նրա շարժման հետագիծը դուրս չի գա Մերկուրիի սահմաններից։ Խոսքը C/2016 U1 անվանմամբ գիսատղի մասին է, որը հայտնաբերվել է նախորդ տարվա հոկտեմբերի 21-ին, ինչից հետո գիտնականները չեն դադարում հետևել նրան։
Երկրորդ գիսաստղը հայտնաբերվել էր դրանից մեկ շաբաթ անց։ Նա Երկրի մոտով կանցնի փետրվարի 25-ին։ Ընդգծվում է, որ Neowice առաքելությունն իր աշխատանքները սկսել է 2009 թվականին և մինչ այժմ ֆիքսել է ավելի քան 35.000 աստղակերպ ու 19 գիսաստղ։







































