Ուկրաինական ապրանքների մաքսային ստուգումը միանգամյա ակցիա է: Սակայն մաքսային վերահսկումը կարող է ավելի խստացվել, եթե Ուկրաինան և ԵՄ-ը ստորագրեն Ասոցացման համաձայնագիրը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը: Ստուգման արդյունքները դեռ չեն հրապարակվել, քանի որ տեղեկատվությունը մշակման փուլում է, տեղեկացնում է Интерфакс-ը:
ԵՄ և Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի մեջ նշվում է, որ Ուկրաինան Եվրոպայից եկող ապրանքները պետք է բաց թողնի փաստացի առանց ստուգման: Դա նշանակում է, որ ուկրաինական շուկան կլցվի եվրոպական և թուրքական ապրանքներով, որոնք կմատակարարվեն այդ թվում նաև Ռուսաստան: Արդեն հիմա սահմանը մեծ քանակով ոչ ուկրաինական միս, պանիր և այլ ապրանքներ են անցնում: Այդ համաձայնագրի ստորագրումից հետո դրանք ավելի կշատանան: Ռուսական իշխանություններն զգուշանում են վերաարտահանումից:
Սերգեյ Գլազևն անհանգստություն է հայտնել նաև Ուկրաինայի կողմից ԵՄ հետ պայմանագիր կնքելուց հետո արտաքին առևտրի ոլորտում իր պարտականությունների դադարեցման վերաբերյալ:







































