Թուրքական ազգային արժույթի` լիրայի փոխարժեքը ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ իջել է ռեկորդային նվազագույն արժեքի, հաղորդում է Hurriyet թուրքական թերթը։
Գործարքները կատարվել են 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ 3,73 թուրքական լիրա և 1 եվրոյի նկատմամբ 3,93 թուրքական լիրա փոխարժեքով:
Որպես լիրայի արժեզրկման պատճառ է նշվում երկրի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկումը:









































