«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ կլքի լոնդոնյան ակումբը, եթե չկարողանա տիտղոսներ նվաճել:
«Ես չեմ կարող մնալ ակումբում, եթե 3-4 տարի շարունակ որևէ տիտղոս չնվաճեմ: Նման պարագայում ես չեմ սպասի այնքան մինչև ակումբի ղեկավարությունը հայտարարի, որ այլևս չի զգում իմ ծառայությունների արժեքը:
Ես ինքս կխոսեմ ղեկավարության հետ, կնշեմ, որ արել եմ հնարավոր ամեն բան հաջողության հասնելու համար, բայց չեմ կարողացել և ցանկանում եմ հեռանալ»,- մասնագետին մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Չելսի»-ն ուժերը կչափի «Հալ Սիթի»-ի հետ:








































