Ֆեկալային ջրերը մոտենում են Սոչիում գտնվող «Բոչարովի վտակներ» նստավայրին, որտեղ ՌԴ նախագահը ժամանել է օգոստոսի 15-ին, հաղորդում NEWS.ru-ն:
Համացանցում տարածվել են սև հեղուկի լուսանկարները՝ հրապարակվելով «Բլոգսոչի» ֆորումում: Օգտատերերը ակտիվորեն սկսել են քննարկել Սոչիի հոսքաջրերը, հեղինակն էլ իր հերթին նշել է. «Ափսոս, հոտը չեմ կարող փոխանցել»: Նա այս հոսքաջրերը կապում է ապօրինի շինարարության հետ, որը «վերածվել է բարձր ինքնակառույցների միկրոշրջանի»:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Մոսկվայից «Բոչարով» է ժամանել օգոստոսի 15-ին, որտեղ նա հանդիպել է Աբխազիայի ղեկավար Ալեքսանդր Անկվաբի, Չինաստանի պետական խորհրդի անդամ Յան Ցզեչիի հետ և խորհրդակցություն անցկացրել Մերձավոր Արևելքի իրավիճակի առնչությամբ:
Ի դեպ, այս լուրը հայտնող ակտիվիստը նաև գրում է, որ Մեծ Սոչիի շրջանում գետերի աղտոտումը նավահանգստային սեզոնի կիզակետում սովորական է դարձել:









































