Ճապոնիայի ԱԳ նախարարությունը Եգիպտոսում գտնվող իր համերկրացիներին խորհորդ է տվել «քննարկել այդ երկիրը հնարավորինս շուտ լքելու հարցը, իսկ նրանք, ովքեր ծրագրում են այնտեղ մեկնել, հետաձգել այցը»՝ Եգիպտոսում տեղի ունեցող անկարգությունների պատճառով: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ բարձրացել է այդ երկրում վտանգավորության աստիճանը: Ավելի վաղ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը սահմանափակվում էր միայն Եգիպտոս նախատեսված այցերը հետաձգելու խորհրդով:
Իսկ նրանց, ովքեր չեն կարող լքել երկիրը կամ հետաձգել այնտեղ նախատեսված այցը, խորհուրդ է տրվել Եգիպտոսում գտնվող Ճապոնիայի դեսպանատանը հայտնել իրենց հեռախոսահամարները՝ արտակարգ իրավիճակի դեպքում: Նրանք պետք է նաև հետևեն Եգիպտոսի այս կամ այն քաղաքում տեղի ունեցող պարեկային ժամին:
Ճապոնացի քաղաքացիներին խորհուրդ է տրվել նաև ուշադիր հետևել երկրի իրադարձություններին և իրենց հետ ունենալ անձնագիր, կանխիկ գումար, կրեդիտ քարտեր՝ Եգիպտոսից շտապ տարհանման դեպքում:







































