ԱՄՆ Այդահո նահանգի իշխանությունները, որտեղ չոր եղանակը և ուժեղ քամին թույլ չեն տալիս հանգցնել անտառային հրդեհները, շարունակում են քաղաքացիների տարհանումը ամենավտանգավոր շրջաններից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նախորդ օրերի ընթացքում տարհանվել են մինչև 2.2 հազար ընտանիքներ: Չնայած հրշեջների ջանքերին՝ շաբաթ օրը՝ երեկոյան ժամերի տվյալներով, հրդեհը «կլանել էր» 230 ք.կմ: Կրակը շարժվում է դեպի հյուսիս և սպառնում Քեթչում նավահանգստային քաղաքին, որտեղ գտնվում են հայտնի մարդկանց՝ Առնոլդ Շվարցենեգերի, Թոմ Հենքսի և Բրյուս Ուիլիսի առանձնատները:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը չարագործների գործունեության հետ կապ չունի, հաղորդում է Ria Novosti-ն:











































