Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահն օգոստոսի 17-ին Եգիպտոս երեք դաշտային հոսպիտալներ ուղարկելու հրաման է արձակել։ Այդ մասին հաղորդում է սաուդյան SPA գործակալությունը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրին:
Դաշտային հոսպիտալները հագեցած կլինեն անհրաժեշտ դեղորայքով: Բացի այդ, Եգիպտոս կուղարկվեն բուժաշխատողներ և սպասարկող անձնակազմ, որոնք կաշխատեն հենց այդ հիվանդանոցներում:
Ինչպես նշում է SPA-ն, հիվանդանոցներն առաքվում են «ի պաշտպանություն Եգիպտոսի եղբայրական ժողովրդի»։









































