Thursday, 04 06 2026
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Ափսոս էր Ճուտը… Մեկ տարի առաջ այս օրը մահացավ Սուրեն Սիրունյանը (տեսանյութ)

Մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 18-ին մահացավ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը:

Ս. Սիրունյանի մահը վրա էր հասել ինֆարկտի հետևանքով:

Հոր մահվան լուրն իմանալով Սուրեն Սիրունյանի դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ կատարեց՝ նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից: Մի քանի օր անց Դիանա Սիրունյանը հիվանդանոցում մահացավ:

Ընկերները Սուրեն Սիրունյանի մասին անցյալով չեն կարողանում խոսել: Նրան բնորոշելիս նշում են, որ սիրում էր, անչափ շատ էր սիրում իր երեխաներին, իրենց մասին միշտ խոսում էր առանձնակի հպարտությամբ և սիրով: Իսկ ընկերների համար պատրաստ էր ամեն ինչ անել:

Ընկերներից Արայիկ Մանուկյանն էլ այս բանաստեղծությունն էր նվիրել Սուրեն Սիրունյանի հիշատակին.

Ափսոս էր Ճուտը

Ընդհանրապես մահերը թևաթափ են անում:
Նույնիսկ փառահեղ ու երկար, երկար ապրած կյանքի մահերը:
Նույնիսկ էն մահերը, երբ մահացողի կյանքն էդ մահով ավարտվում է:
Էլ ուր մնաց, երբ մահն անժամանակ է:
Երբ դավադիր է, կույր, երբ հարվածում է թիկունքից:
Էլ ուր մնաց, երբ ապրածդ կարճ կյանքն էլ շատ ավելին է, քան շատ շատերի երկար ու երկար քարշ եկած կյանքը:

Մահերը թևաթափ են անում, որովհետև ամեն մարդ անփոխարինելի է:
Մարդն իր տեսակով տեղ է անում, ու երբ գնում է, այդ տեղը մնում է:
Այդ տեղը չի լցվում:

Նույնիսկ անկյանք ապրածի տեղն է մնում, էլ ուր մնաց` կյանքով ապրածինը:

Ինքը կյանքով ապրած տղա էր:
Ինքը տղա էր:
Ինքը գնահատել գիտեր:
Ինքն ընկեր էր:
Ինքը հատուցել գիտեր:
Ինքը գիտեր տալ:
Ինքն ապրել էր նվիրումով, ու ինքը չէր դավաճանել: Իրեն` դավաճանել էին:
Ինքը ստորություն չէր արել: Իր հանդեպ` արել էին:
Ինքը չէր ուրացել: Իրեն` ուրացել էին:
Ինքն էս երկիրը սիրող տեսակ էր ու էս երկիրը սիրող տեսակներին սիրող տեսակ: Ինքն էս երկիրը ստեղծողներից էր, բայց` չարքաշ ստեղծողներից:
Ինքն անհանգիստ էր:
Ինքն իր տեղը գիտեր:
Իր իմացածի չափը գիտեր:
Աչքը ճանապարհին էր:
Ինքը վերադարձերի էր սպասում:

Ափսոս, որ չհամբերեց:
Ափսոս, որ նյարդը նորից դրեց քաղաքականություն կոչվող ախտի զարկերակին:
Ափսոս, որ խռովվեց, մռայլվեց, խոժոռվեց ու չխաղաղվեց:
Ափսոս, որ ընտանիքին, մտերիմներին ու մերձավորներին շատ ավելի քիչ տվեց, քան մնացածներիս:

Համոզված էր, որ մենք մի օր մենք ենք լինելու:
Համոզված էր, որ թացն ու չորը մի օր իրարից ջոկելու ենք:
Ափսոս, որ չհամբերեց:

Ճուտի տեղը հերթական բաց խոռոչն է լինելու ապրողներիս հիշողության մեջ:

Ափսոս էր Ճուտը…

Ուղղամիտ, պարզ, անկեղծ, ճակատին ասող, դավադրություն չհանդուրժող, խարդավանք ատող Ճուտը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում