21st Century Fox-ի հեռուստատեսային ստորաբաժանումը հրաժարվել է Հիլարի Քլինթոնի մասին սերիալ նկարահանելու իր ծրագրից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը բոյկոտ է հայտարարել NBC-ին՝ վերջինիս այդ սերիալը ցուցադրելու ծրագրերի հետ կապված, քանի որ Հիլարի Քլինթոնը կարող է Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել որպես նախագահի թեկնածու:
NBC և CNN հեռուստաալիքները, որոնք ցանկանում էին փաստագրական ֆիլմ նկարահանել Քլինթոնի մասին, հանրապետականների հայտարարած բոյկոտի արդյունքում զրկվել են ԱՄՆ նախագահի թեկնածուների միջև բանավեճեր անցկացնելու հնարավորությունից, քանի որ Հանրապետական կուսակցության թեկնածուն չի մասնակցի դրանց:









































