Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան լայնամասշատաբ գործողություն է պատրաստում PKK-ի ու PYD-ի դեմ, որը պետք է իրականացվի Ղանդիլում, Շենգալում (Հյուսիսային Իրաք) և Ռոժավայում (Սիրիա)։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը տվյալ հարցը քննարկելու է Բաղդադում ու Էրբիլում իր առաջիկա հանդիպումներում։
Յըլդըրըմը Իրաքի ղեկավարության հետ PKK-ի խնդրից բացի քննարկելու է նաև իրաքյան նավթը Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկաներ հասցնելու հարցը, ինչպես նաև Իրաքի հյուսիսում՝ Բաշիքայի ճամբարում, թուրքական ռազմական ներկայության հարցը։
Յըլդըրըմն առանցքային հանդիպումներ է ունենալու նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի ու վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ և քննարկելու է PKK-ի ու PYD-ի գործունեությունը։
Ընդգծվում է, որ Ղանդիլ լեռան շրջանում PKK-ի դեմ թուրքական ցամաքային ու օդային լայնամասշտաբ գործողությունը կարող է սկսվել գարնանը։









































