Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտից ոստիկանություն են բերման ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Գոռ Առաքելյանը, Կարեն Հարությունյանը և Մելիք Դավեյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ֆեյսբուքյան «Ազատագրում» էջից:
Ըստ էջի տեղեկությունների` Երևանի փոխոստիկանապետը քաղաքացիական հագուստով ներկայացել է նստացույցի վայր և առանց իրավական հիմքեր ներկայացնելու, բռնի ուժ կիրառելով բերման ենթարկել ակտիվիստներին:
«Վճարում ենք հարյուր դրամ» քաղաքացիական նախաձեռնության էջում ակտիվիստները որոշում են` ինչպես համակարգել իրենց գործողությունները և ինչպես արագ արձագանքման խումբ ձևավորել:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































