Երգչուհի Վերա Բրեժնևան վերջերս է վերադարձել արձակուրդից և սկսել է աշխատել «Ուզում եմ երգել «ՎԻԱ Գրա»-ում նոր ծրագրի վրա: Երգչուհին պատմել է խմբի ոսկե կազմի մասին:
Խմբի նախկին անդամը խոստովանել է մամուլին, որ վերադառնալով արձակուրդից՝ կրկին հոգնածություն է զգում, քանի որ վերջին ժամանակներս շատ է աշխատել, մեջբերում է ТСН.Особливе-ն:
Երգչուհին, սակայն, ստիպված է նոր ծրագրի պատճառով հրաժարվել հերթական արձակուրդից: «Ես առանց ավելորդ համեստության կասեմ, որ «ՎԻԱ Գրա»-ի ոսկե կազմն այլևս չի կրկնվի: Այն անկրկնելի է: Ինչ-որ նոր բան կլինի, բոլորովին տարբեր: Կան տաղանդավոր, արժանի աղջիկներ, ում հետ մենք կաշխատենք»,- հայտարարել է Վերա Բրեժնևան:
Հիշեցնենք, որ ուկրաինացի երգչուհին Instagram-ի իր էջում տեղադրել է արձակուրդի իր լուսանկարները, որտեղ նա արևի լոգանք է ընդունում և լողում է:









































