Հարյուրավոր ցուցարարներ, որոնք փակվել էին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Ալ-Ֆաթհ մզկիթում, լքում են շենքը՝ հաղորդում է Interfax-ը:
Հաղորդվում է, որ երկրի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները մզկիթից սկսել են դուրս գալ այն բանից հետո, երբ ոստիկանությունը արցունքաբեր գազով նռնակներ է նետել:
Ուրբաթ «ցասման օր» անցկացնելուց հետո ցուցարարները ապաստան գտան մզկիթի շենքում: MENA եգիպտական գործակալության փոխանցմամբ` մզկիթից զինված անձինք կրակել են անվտանգության աշխատակիցների և ոստիկանության վրա: «Մուսուլման եղբայրներ»-ը ընդհակառակը՝ պնդում են, որ իրենց վրա կրակ են բացել կառավարական զորքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անվտանգության ծառայությունները բանակցություններ են վարում մզկիթում գտնվող մարդկանց հետ, որպեսզի նրանք լքեն շենքը:








































