Շվեյցարիայի Տիչինո կանտոնը կդառնա երկրի առաջին շրջանը, որտեղ սեպտեմբերի 22-ին հանրաքվե կանցկացվի հասարակական վայրերում նիկաբ կրելն արգելելու համար, հաղորդում է Interfax-ը:
Արգելքը կտարածվի այն գլխաշորերի վրա, որոնք ամբողջությամբ փակում են դեմքը, օրինակ` նիկաբը կամ փարանջան: Հիջաբի վրա օրենքը չի տարածվի:
Քաղաքական շատ դիտորդներ կարծում են, որ ընտրողների մեծ մասը կողմ կքվեարկի արգելքին:
Ֆրանսիայում փակ դեմքով հասարակական վայրերում հայտնվելու արգելքը գործում է 2011թ.: Արգելքը խախտելու դեպքում Ֆրանսիայի քաղաքացիները կարող են տուգանվել 150 եվրոյով:









































