Օգոստոսի 17-ին, ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արզնի» հանքային ջրերի գործարանի մոտակայքում գտնվող փայտի արտադրամասի տանիքում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ժամը 07.33-ին հաստատվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 07.40-ին հաստատվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը:








































