Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ո՞րն է ընդդիմության հաջողության միակ բանալին

«Հայաստանի ընդդիմության միակ զբաղմունքն իշխանություններին քննադատելն է: Իշխանություններն էլ դրա համար բավականին մեծ «աշխատանք» են տանում՝ իրենց անգործությամբ կամ շատ կոպիտ սխալներ գործելու առումով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հատնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նրա կարծիքով՝ ընդդիմությունը շատ թույլ է հիմա, և դա իշխանությունների և կոնկրետ Սերժ Սարգսյանի կողմից վարվող շատ պրոֆեսիոնալ ներքին քաղաքականության հետևանքն է․ «Մեր ընդդիմությունը երբևիցե չի ցանկանում միավորվել, թեկուզ և մեկ խարիզմատիկ լիդերի շուրջ: Այն ընդդիմությունը, որը ներկայացված է Ազգային ժողովում՝ ՀԱԿ, Դաշնակցություն, մեծամասամբ նաև արտախորհրդարանական կուսակցությունների լիդերներն իրենց Նապոլեոն Բոնապարտ են երևակայում, այսինքն գտնում են, որ իրենցից լավը չկա, և եթե պետք է միավորվել, ապա միայն իրենց շուրջը, այսինքն նրանք նպատակի համար չեն միավորվում»:

Անդրադառնալով այն բոլոր երկրներին, որտեղ իշխանությանը զուգահեռ կա նաև ստվերային կառավարություն և խոսելով այն մասին, թե ինչու Հայաստանում չկա՝ Գ. Համբարյանն ասաց․ «Մեզ մոտ այն ընդհանրապես չի գործի, մեր երկիրը շատ փոքր է, բոլորը գիտեն, թե մյուսն ինչով է զբաղվում:

Ընդդիմության հաջողության միակ բանալին հետևյալն է՝ ընտրել խարիզմատիկ լիդեր, բոլոր ամբիցիաները կողքի դնել, միավորվել նրա շուրջ և հասնել հարցի լուծման, հարցի, որը շատ կարևոր է մեր բնակչության համար: Իսկ մեր բնակչության համար կարևոր է սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, որը մեր երկրում գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»:

Հարցին, թե միայն չմիավորվե՞լն է պատճառը, որ արդեն տարիներ շարունակ Հայաստանում ընդդիմությունը հաղթանակ չի տանում, նույնիսկ երբ իրենք ընտրություններում, իրենց իսկ խոսքերով, հաղթած են լինում, Գագիկ Համբարյանը պատասխանեց․ «Երբ հայտարարում են հաղթել են, այդ հաղթնակը որևէ արդյունք տվե՞լ է, իհարկե՝ չի տվել։ Այնպես որ, այդ բոլորը օդի մեջ խոսակցություններ են, իսկ ինչ վերաբերում է «չեն հասել»-ին, ապա առաջին պատճառն այն է, որ ընդդիմադիրները չեն միավորվում, ամեն մի փոքրիկ կուսակցության լիդեր, որ կարող է 0․01 տոկոս ձայն հավաքել ընտրություններում, պատկերացնում է, որ բոլորն իր շուրջը պետք է միավորվեն: Մեկ այլ խնդիր ևս՝ նրանք շատ հաճախ գնում են մեր իշխանությունների հետ գաղտնի բանակցության և շատ դեպքերում, երբ քննադատում են, կամ համաձայն չեն իշխանությունների քաղաքականության հետ, անգլիական ձևով հեռանում են, այսինքն՝ «ցտեսություն» էլ չեն ասում: Երբ գալիս է ժամանակը, արդեն ինքը չկա, համաձայնություն ունի իշխանությունների հետ, և ապագայում շատ լավ երևում է, մենք դրա օրինակներն ունենք»:

Իսկ այն որ Հայաստանում այժմ ընդդիմությունը շատ թույլ է, ըստ Համբարյանի, երևաց դեռ 150 դրամի ակցիաների ժամանակ․ «Երբ մեր ընդդիմադիր ուժերը սկսեցին միավորել հասարակական կամ մեդիա դեմքերին, մենք տեսանք, որ մեր կուսակցությունները (թեկուզ ընդդիմադիր) Հայկոյի, Մկոյի, Վիտամին կլուբի տղաների միջոցով որոշեցին ինչ-որ բան անել:

Կուսակցություններն, ամաչելով բացեիբաց միավորվել, սկսեցին միավորել այդ հասարակական հոսանքներին և հասարակական կազմակերպություններին, այնպես որ՝ իշխանություններին շատ ձեռնտու է այս ընդդիմությունը:

Չգիտես ինչ հանրահավաքներ են կազմակերպում և վերջում մարդկանց տանում աղոթելու: Ասեմ, որ հանրահավաք կազմակերպողը պետք է շատ լավ հասկանա, թե ինչ հնարավոր հետևանքներ դա կարող է ունենալ, և ոչ թե հետագայում հայտարարի, թե բախում չէր ուզում, որ լիներ:

Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց հրավիրեց հանրահավաքի և վերջում տարավ պապիկ-տատիկների համար աղոթելու: Մարդկանց համար մեծ հարված էր դա, ժողովուրդն էլ դա նորմալ չի ընդունել, դրա վառ արդունքն ու հետևանքը եղան Երևանի ավագանու ընտրություններում նրանց ստացած քվեները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում