Լիբանան-Իրան-Սիրիա-Թուրքիա գագաթաժողովը, որը նախատեսվում էր այսօր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, անհայտ պատճառներով հետաձգվել է: Al-Jazeera հեռուստաընկերության փոխանցմամբ, դեռեւս անհայտ են մնում հետաձգման պատճառները:
Երեկ տեղեկացրել էինք, որ Լիբանանում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկարացրել էր իր այցելության ժամկետները` այդ գագաթաժողովին մասնակցելու համար:
Ահմադինեժադը երեկ այցելել է նաեւ Լիբանանի հարավային շրջաններ` Իսրայելի սահմանի մոտ գտնվող Բինթ-Ջաբալ քաղաք, ուր մի շարք հակահրեական հայտարարություններ էր արել: Ելույթը տեղի է ունեցել 1982թ. Իրանում ստեղծված Հիզբոլլահ կազմակերպության անդամների ներկայությամբ: