ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին ստորագրել է կարգադրություն` ԼՂՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին։
Նախագահի սույն կարգադրությամբ` ստեղծվել է ԼՂՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագրի աշխատանքային խումբ` արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի գլխավորությամբ:
Ուժը կորցրած է ճանաչվել ԼՂՀ Նախագահի 2008 թվականի փետրվարի 1-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» կարգադրությունը` հաշվի առնելով, որ նախկին խումբը կատարել է իր առջեւ դրված խնդիրները:











































