Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի գրոսմայստեր Ժուժա Պոլգարի դեմ երկրորդ պարտիայից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն իր կարծիքն է հայտնել մրցաշարի մասին:
«Ես հաճույք եմ ստանում այս մրցաշարից։ Լավ խաղացողներ են, հրաշալի մրցաշար:
Սիրում եմ Նորվեգիան։ Այստեղ հրաշալի եղանակ է»,- ասել է Արոնյանը և հավելել, որ շախմատային խաղի տարատեսակներից կնախընտրեր Ֆիշերի շախմատը։









































