Ուրբաթ Ճապոնիայի իշխանությունները պաշտոնական բողոք են հղել Իսրայելի ԱԳՆ-ին՝ երկրի տեղեկատվության և սփյուռքի նախարարության ղեկավարի նախկին տեղակալ Դանիել Սիմանի հայտարարության կապակցությամբ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Բողոքը ուղարկվել է Իսրայելում Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչի միջոցով:
«Այդ հայտարարությունները ծայրահեղ անմտածված են եղել»,- ընդգծվում է ճապոնական գերատեսչության բողոքում:
Սիմանը, որը ներկայումս պատասխանատու է համացանցում և սոցիալական ցանցերում Իսրայելի վարչապետի աշխատակազմի հասարակական դիվանագիտության համար, Facebook-ի իր սոցիալական էջում գրել է, որ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունը եղել է «հատուցում Ճապոնիայի ագրեսիայի համար», իսկ օգոստոսի սկզբին այդ քաղաքներում անցկացված հիշատակման միջոցառումներն անվանել է «զզվելի ինքնահիացում»:











































