Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ցինցինատիի՝ «Մասթերս-1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:
Մարզիկը 6:2, 5:7, 6:2 հաշվով առավելության է հասել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ: Հանդիպումը տևել է 2 ժամ 2 րոպե:
Հավելենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելու համար Նադալը ստիպված կլինի պայքարել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, ով ավելի վաղ առավելության էր հասել Տոմի Խաասի նկատմամբ:









































