41-ամյա սիրիահայ Սարգիս Ղոլոգասյանն արդեն տասը տարի է, ինչ իր ընտանիքի հետ միասին ապրում է Էջմիածին քաղաքում:
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է մեր հայրենակիցը, առաջին տարիներին շատ դժվար է հարմարվել հայաստանյան կենսակերպին, ավանդույթներին: Բացի այդ, նաև մեծ դժվարությամբ է աշխատանք գտել, քանի որ Հայաստանում ամեն տեսակի աշխատանք կա, բայց աշխատավարձն է քիչ ու չի բավարարում անգամ կոմունալ վարձերը վճարելու համար:
Սարգիսը համեմատություններ է անցկացրել երկու երկրների միջև և եկել այն եզրահանգման, որ Սիրիայում ապրելը ավելի հեշտ էր, քան Հայաստանում:
«Այնտեղ մեկ դոլարով հինգ հոգով նախաճաշ էինք անում, բայց այստեղ նման բան չկա: Դե, ինձանից լավ գիտեք այստեղի ծախսերը: Տարիներ են անցել, ու ես համոզվել եմ, այնտեղ՝ Հալեպում, ամեն ինչ շատ լավ էր, խեր կար, բարաքյաթ կար: Այնտեղ, ճիշտ է, հարուստը շատ լավ է ապրում, բայց աղքատն ալ նորմալ է ապրում»,- նկատել է հալեպահայ Սարգիսը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































