Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում է կայացրել մեղմել գործարարներ Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի դատավճիռները նրանց դեմ հարուցված երկրորդ քրեական գործով: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Ըստ դատավճռի՝ գործարարները բանտից դուրս կգան 2016 թ.-ին՝ նախորդ դատավճռի 2017 թ.-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ նրանք բանտերում կանցկացնեն 14 տարի:
Հիշեցնենք՝ Խոդորկովսկին և Լեբեդևը երկրորդ գործով մեղադրվում էին մեծ քանակությամբ նավթ թաքցնելու և դրա վաճառքից հարկեր չվճարելու համար: Բողոքարկող կողմը միջնորդել էր արդարացնել գործարարներին և չեղյալ համարել նախորդ դատավճիռը: