Վրաստանի քաղաքացիների անձնական կյանքի մասին վարկաբեկող նյութերի արխիվը, որը պահվում է Վրաստանի ՆԳՆ-ում, հավանաբար կոչնչացվի այսօր՝ լրագրողներին հայտնել է գաղտնի վիդեո- և աուդիոլրտեսման ձայնագրությունների ոչնչացման հարցերով հատուկ հանձնաժողովի անդամ, «Ռեզոնանցի» թերթի խմբագիր Լաշա Տուգուշին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Խոսքը ավելի քան 24 հազար ֆայլեր պարունակող արխիվի ոչնչացման մասին է, որոնք վարկաբեկում են Վաստանի քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների առաջնորդներին: Այդ արխիվի ոչնչացման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ներառվել են ՀԿ-ների, օմբուդսմենի, քաղաքացիական ոլորտի և կառավարության ներկայացուցիչներ:
Նա հիշեցրել է, որ ՆԳՆ ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին ավելի վաղ խոստացել էր, որ վարկաբեկող նյութերը կոչնչացվեն մինչև օգոստոսի 15-ը:
ՆԳՆ արխիվի ոչնչացման հարցն արդիական էր դարձել այն բանից հետո, երբ, ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գելա Խվեդելիձեն մայիսի սկզբին համացանցում տեղադրել էր լրագրող Գիա Պարեսաշվիլիին վարկաբեկող նյութ: Դրա պատճառով Խվեդելիձեն ենթարկվել է քրեական պատասխանատվության:







































