«Ֆլորալիա» ծաղիկների առաջին փառատոնը բացվել է այսօր Բրյուսելում: Մինչև կիրակի քաղաքի Գրան-փլյաս հրապարակը վերածվել է կանաչ այգու, իսկ գոթական աշտարակը սուզվել է ծաղիկների մեջ:
Բելգիայի և հարևան երկրների ֆլորիստները սրահներում ու պատշգամբներում տեղակայել են ծաղիկների իրենց կոմպոզիցիաները, որոնք ստեղծվել են ընդհանուր առմամբ 100 հզ. ծաղկից:
Ներկաների վրա մեծ ազդեցություն է գործել 600-ամյա վաղեմության սրահների և երիտասարդ ծաղիկների բուրմունքը: